Բուլղարական պատվիրակությունը` վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ ժամանել է Հայաստան

Բուլղարական պատվիրակությունը` վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ ժամանել է Հայաստան

PanARMENIAN.Net - Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բորիսովին ուղեկցում են Բուլղարիայի տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի հարցերով նախարար Տոտյու Մլադենովը, ինչպես նաև արտաքին գործերի փոխնախարար Իվան Նայդենովը:

Երևանում նախատեսված են Բուլղարիայի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

7  02.04.12 - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմավորեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---