ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԻՐ ՀՈՒՆԳԱՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ 2 ապրիլի 2004 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել Հունգարիայի իր պաշտոնակից Բարնաբաս Լենկովիչին, որում վստահություն է հայտնում, որ փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի զինվորականի կողմից հայ սպա Գուրգեն Մագարյանի դաժան սպանության վերաբերյալ գործը կգտնվի նրա հատուկ ուշադրության կենտրոնում: «Մեկ անգամ եւս ոտնահարվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի` մարդու ապրելու իրավունքի մասին նորմը: Անկասկած տեղի ունեցածը ադրբեջանական իշխանությունների սանձազերծած հակահայկական հիստերիայի հետեւանք է»,- ասվում է նամակում: Լ.Ալավերդյանը Հունգարիայի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել պաշտոնական Բաքվի կողմից հատկապես վերջին ամիսներին ծավալած ռազմատենչ քարոզչության վրա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |