ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ ՌՈՒԱՆԴԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ12 ապրիլի 2004 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ Ռուանդայի ցեղասպանության 10-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, հայտարարությունում նշվում է, որ Ռուանդայի ցեղասպանությունը իրականացվեց այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը կարծես թե ուներ այդ հրեշավոր հանցագործությունը կանխելու բոլոր միջոցներն ու կառույցները: «Ռուանդայում կատարվածը վկայում է չքաված մեղքերի, լռության, անտարբերության, միայն այսօրվա հոգսերով ապրելու արատավոր վարքի վտանգավորությունը մարդկության ապագայի համար: Անպատիժելիությունը ծնում է նոր հանցագործություն, չճանաչված ոճիրը` նոր ոճիր: 20-րդ դարն սկսվեց եւ ավարտվեց ցեղասպանություններով: Այսօր մենք թեւակոխել ենք երրորդ հազարամյակ եւ անհրաժեշտ է, որ այդ ծանր բեռը թողնենք անցյալում: Ուստի Չարի կանխարգելման լավագույն միջոցը անցյալի ողբերգական իրադարձություններին արդար եւ շիտակ գնահատական տալն է: Գնահատական, որը հիմնված լինի ոչ թե վրեժխնդրության, այլ մարդկության ապագան չարիքից զերծ պահելու ցանկության վրա»,- ասվում է ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ:![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |