ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ԳԻՇԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՑՐԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԹԸ

PanARMENIAN.Net - Նախորդ գիշեր ոստիկանությունն ու ներքին զորքերի ստորաբաժանումները հատուկ գործողություն են անցկացրել` Բաղրամյանի պողոտայում երկրի նախագահի հրաժարականի պահանջով հավաքված ընդդիմության ներկայացուցիչներին ցրելու համար: Կեսգիշերին մոտ պողոտայում մնացել էր շուրջ 2 հազար մարդ, որոնք, երթի կազմակերպիչների խոսքերով` «պատրաստ են սպասել այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը հրաժարական չի տվել»: Մոտավորապես նույն ժամանակ իրավապահ մարմինները սկսել են հորդորել ցուցարարներին «դադարեցնել հակաօրինական գործողությունները» եւ ազատել պողոտան: Մոտավորապես ժամը 00:30-ին անջատվել է պողոտայի լուսավորությունը: Այնուհետեւ ոստիկանները հավաքել են փշալարերը, որպեսզի ճանապարհը մաքրեն ոչ հեռու կանգնած ջրանետ մեքենաներին: Գիշերը մոտավորապես ժամը 02:00-ին ցուցարների վրա ջրի ուժեղ շիթեր են ուղղվել եւ ներքին զորքերի ստորաբաժանումները սկսել են մահակներով ցրել մարդկանց: Ընդհարումներ եւ ծեծկռտուք է առաջացել: Ողջ գործողությունը զբաղեցրել է 30 րոպեից ոչ ավել: Զոհեր չկան, սակայն որոշ տվյալներով, կան տուժածներ եւ ոստիկանների, եւ ցուցարարների մեջ: Իրավապահ մարմինները ձերբակալել են երթի առավել ակտիվ մասնակիցներին, այդ թվում նաեւ ՀՀ խորհրդարանի պատգամավորներ Շավարշ Քոչարյանին, Արշակ Սադոյանին, Ալեքսան Կարապետյանին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին եւ Վաղարշակ Հարությունյանին, «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանին: Ընդհարումների արդյունքում տուժել են նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, նրանց թվում է «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը եւ Առաջին ռուսաստանյան հեռուստաալիքի օպերատորը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---