ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ԿՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը առաջիկայում եւս կպայքարի հիմնախնդրի վերջնական քաղաքական լուծման եւ իր միջազգային ճանաչման համար: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` հանդես գալով Արցախի պետական համալսարանում: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ ԼՂՀ-ն Եվրոպայի մի մասն է հանդիսանում ոչ միայն աշխարհագրական առումով, այլ նաեւ, ինչը ամենակարեւորն է, հասարակական-քաղաքական կյանքի կառուցվածքով: Այդ կապակցությամբ Ա. Ղուկասյանը ընդգծել է, որ Լեռնաիյին Ղարաբաղում առաջիկայում եւս կշարունակվեն երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների ժողովրդավարացման բարեփոխումները:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---