Դավիթ Ջամալյան. Ադրբեջանական բանակը գնդակոծում է խաղաղ հայ բնակչությանը՝ փորձելով խուճապ առաջացնել

Դավիթ Ջամալյան. Ադրբեջանական բանակը գնդակոծում է խաղաղ հայ բնակչությանը՝ փորձելով խուճապ առաջացնել

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը նպատակաուղղված կրակում է խաղաղ հայ բնակչության վրա: Նրա խոսքով, վերջին ժամանակներս ադրբեջանցիների կողմից ավելի շատ է խախտվում հրադադարի ռեժիմը հայաստանա-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզում: Ի տարբերություն Ղարաբաղի, Տավուշում մի շարք գյուղեր սահմանին մոտ են գտնվում և ադրբեջանական կողմից գյուղի կողմն արձակված ցանկացած կրակոց հղի է զոհերով: «Մանկապարտեզի գնդակոծությունը դրա վառ օրինակն է: Գնդակոծության նպատակն է վախ և խուճապ առաջացնել խաղաղ բնակչության շարքում և ցույց տալ, որ ադրբեջանցիները տիրապետում են իրավիճակին: Բայց դա նրանց չի հաջողվի, քանի որ գյուղում խուճապի ոչ մի նշույլ չկա, իսկ հայ զինծառայողների պատասխան գործողությունները կասկածներ չեն թողնում նման ակցիաների համար պատժելու վճռականության մեջ»,- ասել է նա:

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել են:

3  26.04.12 - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---