Ռազմական փորձագետ. Ադրբեջանի գնդակոծությունները նպատակ ունեն երկրում պահպանել բռնապետական վարչակարգը

Ռազմական փորձագետ. Ադրբեջանի գնդակոծությունները նպատակ ունեն երկրում պահպանել բռնապետական վարչակարգը

PanARMENIAN.Net - «Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի կունենա հաղթանակի զորահանդես, ադրբեջանցիներն ի պատասխան ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ իրենք վերահսկում են իրադրությունը սահմանին»,- այսօր մամլո ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` ադրբեջանական գնդակոծությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից ուժի ցուցադրություն է: «Բացի այդ, այդ ուժի ցուցադրությունը պետք է ներքաղաքական քարոզչության համար: Մշտական լարվածության պահպանումը, «թշնամու կերպարի» ամրապնդումը` այդ ամենը ադրբեջանական իշխանությունների քարոզչության արդյունքն է երկրում բռնապետական վարչակարգը պահպանելու նպատակով»,- հայտնել է Ջամալյանը:

Մայիսի 9-ին Արցախում կնշեն միանգամից երեք տոն` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակը:

3  26.04.12 - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---