Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ հակահարվածի՝ ադրբեջանցիների գնդակոծությունների դեպքում

Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ հակահարվածի՝ ադրբեջանցիների գնդակոծությունների դեպքում

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտարարեց, որ Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ ձևով չարձագանքեցին մանկապարտեզի գնդակոծությանը Տավուշի մարզում: Ըստ նրա, միջազգային մակարդակով պետք է հարց բարձրացվի Հայաստանի պատասխան գործողությունների իրավաչափության մասին և պետք է հիմնավորվեն նրա կոշտ քայլերը ի պատասխան ադրբեջանցիների նման գործողությունների: Ջամալյանը նշել է, որ միջազգային իրավունքի և դիվանագետների համատեղ աշխատանքը թույլ կտա զգալի հաջողության հասնել Հայաստանի խաղաղ բնակչությանը պաշտպանելու և Ադրբեջանին պատժելու հարցում: Փորձագետն ընդգծել է, որ Հայաստանը կարող էր իսպառ ոչնչացնել այն կրակակետը, որից կրակ էր բացվել մանկապարտեզի ուղղությամբ: Դրա իրավունքը պետք է հիմնավորվի ու ներկայացվի միջազգային հանրությանը: Ըստ Ջամալյանի, եթե նման գործողությունները կրկնվեն, Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ հակահարված տալու ադրբեջանցիների նման քայլին, ինչպես նաև պետք է իրավաբանորեն հիմնավորի պատասխան գրոծողությունները:

3  26.04.12 - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---