Արթուր Բաղդասարյան. Քվեարկեցի հանուն օրենքի երկրի կառուցման

Արթուր Բաղդասարյան. Քվեարկեցի հանուն օրենքի երկրի կառուցման

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում քվեարկեց Ազգային ժողովի ընտրություններին: «Քվեարկեցի հանուն օրենքի երկրի կառուցման, Հայաստանում բարեփոխումների խորացման և, ընդհանրապես, հանուն մեր երկրի զարգացման և առաջընթացի»,- ասաց Բաղդասարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր տրամադրությունը շատ լավ է. առավոտյան ընտանիքի հետ գնացել է եկեղեցի և մաղթել երկրին լավ ընտրություններ, և որ երկրում կուտակված հարցերն իրենց լուծումը ստանան: Բաղդասարյանը նկատում է ակտիվ ընտրություններ, քանի որ մինչ այս ժամը իր տեղամասում արդեն 70 մարդ քվեարկել է: ՕԵԿ կողմից դեռևս խախտումներ չեն արձանագրվել:

Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով պայքարում են 8 կուսակցություն և մեկ դաշինք` իշխող «Հայաստանի Հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), «Օրինաց երկիր» (ՕԵԿ), «Հայ յեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ), «Ժառանգություն» «Հայաստանի Դեմոկրատական» (ՀԴԿ), «Հայաստանի Կոմունիստական» (ՀԿԿ), «Միավորված հայեր» (ՄՀԿ) կուսակցությունները և Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցությունների դաշինքը: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված են պատգամավորի 138 թեկնածուներ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ընթացքի մասին տեղեկությունները կհրապարակի քվեարկության օրը ժամը 09:00-ին, այնուհետև՝ 12.00-ին, 15.00-ին, 18.00-ին: Իսկ ժամը 21.00-ին կհրապարակվեն ըստ մարզերի (մարզում նաև ըստ մարզկենտրոնների և մարզի 10000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների) և Երևան քաղաքի, մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ:

Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն մայիսի 7-ի կեսգիշերից սկսած մինչև երեկոյան ժամը 8-ը:

Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում կայացնելուց հետո կհրապարակվեն մայիսի 13-ին:

6  06.05.12 - ԱԺ ընտրություններ. "Օրինաց Երկիր" կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---