ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԱԿՏԻՎԻՍՏ

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հաստատությունից ազատ է արձակվել «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ինչպես հաղորդել են Հայաստանի Գլխավոր դատախազությունում, փոխվել է Վ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` նա ազատ է արձակվել բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ: Աղբյուրի համաձայն, նման որոշման համար հիմք է ծառայել այն, որ Հարությունյանը չի խոչընդոտել քննության ընթացքին: Նրա նկատմամբ քրեական գործը չի կասեցվել: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին` «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Հարությունյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված կոչերով հանդես գալու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելու մեջ: Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիրմիր Պրյախինը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Վաղարշակ Հարությունյանին առաջադրած մեղադրանքը «թույլ է, որոշակիացված չէ»: Օրերս Պրյախինը այդ հարցի առնչությամբ հանդիպել էր ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչների եւ ձերբակալվածի շահերի պաշտպանի հետ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---