ԵԽԽՎ ՓՈՐՁԱԳԵՏԸ ՄՏԱԴԻՐ Է «ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ» ԶԵԿՈՒՅՑ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Իմ գլխավոր նպատակն է հավասարակշռված զեկույց նախապատրաստել, որը կներկայացնի Հայաստանում ընթացող զարգացումների իրական պատկերը: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցող Եժի Յասկերնյան ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Յասկերնյան հաղորդել է, որ զեկույցի պատրաստման համար արդեն հանդիպել է Հայաստանի իշխանությունների, քաղաքական, այդ թվում նաեւ ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Իր հերթին Վ.Օսկանյանը նշել է, որ երկրի ղեկավարությունը լրջությամբ է ընդունել ԵԽԽՎ ապրիլյան բանաձեւը Հայաստանի վերաբերյալ եւ ակտիվ քայլեր է ձեռնարկում այնտեղ բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---