ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ են մշակում: Այդ մասին «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքվի եւ Երեւանի կողմից մշակվող նոր պլանը ներառում է կողմերից յուրաքանչյուրի նախորդ առաջարկությունների տարրեր: Հիշեցնելով, որ Ադրբեջանը պաշտպանում է հակամարտության լուծման փուլային տարբերակը, իսկ Հայաստանը` փաթեթայինը, Մամեդյարովը նշել է, որ կողմերը փորձում են նշված երկու մոտեցումներից երկու կողմի համար էր ընդունելի գաղափարներ ընտրել: Նրա խոսքերով, դա արվում է հետագա բանակցությունների համար ընդհանուր պորտֆելի կազմավորման համար: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները սկսելուց առաջ անհրաժեշտ է կատարել պաշտոնական Բաքվի պահանջները` «Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրսբերման առնչությամբ»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---