ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԽՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Թուրքիա այցելելու համար Հայաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման կարգը փոփոխություններ չի կրել: Այդ մասին հայտարարել են Հայաստանի ԱԳՆ-ում` մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, թե Անկարան խստացրել է վիզային ռեժիմը Երեւանի հետ: Հիշեցնելով միջազգային պրակտիկայում ընդունված կարգը, ըստ որի վիզային ռեժիմի փոփոխության մասին երկիրը տեղեկացվում է նախապես, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ չեն ստացել նման ծանուցում Թուրքիայից: Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, ըստ որի Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի խստացման մասին ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման: Ինչպես հաղորդել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները, այսուհետ Հայաստանի քաղաքացիները հարկադրված կլինեն վիզայի համար դիմել արտերկրում գտնվող Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---