ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Եվրամիությնն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ` նրանց սահմանադրությունների բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ապահովման, ժողովրդավարացման առաջընթացին հասնելու ուղղությամբ: Այդ մասին երեկ Բրյուսելում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: Միաժամանակ նա հասկացրել է, որ այդ առումով Վրաստանը «վարդերի հեղափոխությունից» հետո առաջատար դիրքեր է զբաղեցնում Հարավային Կովկասում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, որի չկարգավորված լինելու պատճառով էլ, հիմնականում, հետ են մնում Հայաստանն ու Ադրբեջանը` Հ.Տալվիտիեն հավաստիացրել է. «Եթե խաղաղության գործընթացը սկսելու համար անհրաժեշտ են վերականգնողական ծրագրեր, Եվրամիությունը պատրաստ է մշակել նման ծրագրեր»: Նշենք, որ հուլիսի սկզբին ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտադիր է այցելել Հարավային Կովկաս:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---