ԱՄՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդատվությունների հերթական փուլը կկայանա հունիսի 21-ին: Նախօրեին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Բաուչերը չի ճշտել հանդիպման անցկացման վայրը: Նշենք, որ Է.Մամեդյարովի ավելի վաղ արված հայտարարության համաձայն, այդ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ նախանշված է անցկացնել Պրահայում: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 12-ին Սթրասբուրգում` Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---