ՎԱՍՏԱՆԸ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑՎՈՂ ԳԱԶԸ

PanARMENIAN.Net - Առաքված գազի դիմաց վրացական կողմի չվճարումների պատճառով ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ուսումնասիրում է այդ երկիր «երկնագույն վառելիքի» մատակարարումների նկատմամբ սահմանափակում կիրառելու հնարավորությունը: Այդ մաիսն երեկ լրագրողներին է հայտարարել «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը: Նրա խոսքերով, բանը հասնում է նրան, որ վրացական կողմը բռնագրավում է իր տարածքով Հայաստան տարանցվող գազը: «Գազպրոմ»-ի վարչության ներկայացուցչի տվյալներով, գազի մատակարարման դիմաց Վրաստանի ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 60-70 մլն դոլար:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---