ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՏՈՆԱԳՐԵԼ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Բաքվի քաղաքապետարանը հրաժարվել է արտոնագրել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) բողոքի ցույցերն` ուղղված 2004 թվականի սեպտեմբերին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար հայ սպաների այդ երկիր ժամանման դեմ: Հիշեցնենք, որ ԱԺՃԿ ակտիվիստները մտադրվել էին օգոստոսի սկզբին պիկետներ կազմակերպել ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների դեսպանությունների առջեւ: Կուսակցության մամուլի հաղոդագրության մեջ քաղաքապետարանի գործողությունները գնահատվել են որպես «Ժողովների ազատության մասին» օրենքի կոպիտ խախտում: Բաքվի «Էխո» թերթի համաձայն` ԱԺՃԿ ղեկավարության կողմից ակցիաների անցկացման մասին վերջնական որոշումը կընդունի օգոստոսի 2-ին:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---