ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՀԻՄՆՎԱԾ ԼԻՆԻ ԼՂՀ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԻ ՎՐԱ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Խաղաղության պահպանումը մեր բարդ տարածաշրջանում կենսականորեն կարեւոր խնդիր է: Այդ մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի անկախության 13-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ: Նրա խոսքերով, դրա համար արդյունավետ միջոց է հանդիսանում բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ: Ռ.Քոչարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը պահպանում է հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծված օբյեկտիվ իրողությունների վրա, այն է` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության անհերքելի փաստի վրա»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---