ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԹԵՐԻ ԴԵՎԻՍԻ ԶԵԿՈՒՅՑՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի գծով ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսի զեկույցն անընդունելի է Հայաստանի համար: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` զեկույցը պարունակում է սուբյեկտիվ դրույթներ եւ ներկայացնում «մեկ մարդու կարծիք»: «Դրան չի կարելի համաձայնել, եւ դա սխալ պատկեր է ներկայացնում», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը: Միաժամանակ նա նշել է, որ զեկույցը կարգավիճակ չունի: Առավել եւս, որ ԵԽԽՎ նոր զեկուցող Դեւիդ Աթքինսոնը նույնպես պետք է նախապատրաստի սեփական զեկույցը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտավախություն չի հարուցում այն հանգամանքը, որ ԵԽԽՎ նոր զեկուցողը, ինչպես եւ նախորդը, ներկայացնում է Մեծ Բրիտանիան, որը հայտնի է Լեռնային Ղարաբաղի հարցի նկատմամբ իր պահպանողական դիրքորոշմամբ, Վարդան Օսկանյանը նշել է, որ անկախ այն բանից, թե արդյոք այդ զեկույցը հիմնված կլինի արդեն նախապատրաստվածի վրա, թե` ոչ, նոր զեկուցողի հետ անհրաժեշտ է աշխատել, որպեսզի զեկույցում արտացոլված չլինի միայն մեկ մարդու կարծիքը, եւ որպեսզի նախապատրաստված զեկույցը չանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---