ԻՐԱՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Իրաք հայ զինվորական բժիշկներին եւ սակրավորներին ուղղարկելու հարցը գտնվում է բացառապես միայն մարդասիրական գործողության շրջանակներում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Հայաստանն առաջին օրվանից հայտարարել էր, որ մտադիր չէ ռազմական ներկայություն ունենալ Իրաքում, սակայն կցանկանար մասնակցել երկրի վերականգնմանը: Միեւնույն ժամանակ, նախարարն ավելացրել է, որ առայժմ վերջնական որոշում այդ հարցի առնչությամբ չի կայացվել, եւ այն պետք է արժանան ՀՀ Ազգային ժողովի հավանությանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---