ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Օրերս Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Հայաստանում եւ Ադրբեջանում ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Դիմիտրովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հակամարտության կարգավորման գործընթացը եւ այդ համատեքստում հնարավոր քայլերը: Ընդգծելով հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ գործող նախագահի շահագրգռվածությունը` Ֆ.Դիմիտրովը հանդես է եկել գործընթացի ակտիվացման օգտին: Իր հերթին ԼՂՀ նախագահը նշել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցերի կարեւորությունը, ինչպես նաեւ այն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց ԼՂՀ ժողովրդի շահերը հաշվի առնելու: Հանդիպման ավարտին Ա.Ղուկասյանը հաստատել է գոյություն ունեցող խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ղարաբաղյան կողմի պատրաստակամությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---