ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵԵՎ ՀԱԶԻՎ ԹԵ ԴՐԱՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԻ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ ԵՄ-ԻՆ

PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը հազիվ թե պայմանավորված լինի պաշտոնական Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Այդ մասին այսօր Հայաստանում Իտալիայի դեսպանատանը տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Արեւմտաեվրոպական միության վեհաժողովի փոխնախագահ, միությունում Իտալիայի պատվիրակության նախագահ Մարկո Զակերան: Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ հիշեցրել, որ ժամանակին Իտալիայի խորհրդարանն ընդունել է բանաձեւ, որտեղ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը հիշատակվում է որպես ցեղասպանություն: Մ.Զակերայի խոսքերով, ինքն անձամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության կողմնակից է ` վերջինիս կողմից ԵՄ որոշակի պահանջների կատարման դեպքում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---