ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՍԵՄԻՆԱՐԻՆ

PanARMENIAN.Net - «Հայ խորհրդարանականները պետք է մասնակցեն Բաքվում անցկացվելիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» սեմինարին»,- հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում: Սեմինարի կազմակերպիչները պետք է լրջորեն ապահովեն հայ պատգամավորների անվտանգությունը, ասել է նա: ԱԺ փոխխոսնակի խոսքերով, «եթե ադրբեջանական կողմը մուտքի թույլտվություն չտա, ՆԱՏՕ-ն պետք է շարունակի իր ընտրած ճիշտ պրակտիկան` չեղյալ հայտարարելով նաեւ սեմինարը»,- ասաց նա: Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե նման ծայրահեղական մոտեցումները «չհովանավորվեին բարձրագույն ղեկավարաության` երկրի նախագահի կողմից»,-հայտարարել է նա` ավելացնելով, որ այդ հարցը կքննարկվի նաեւ առաջիկա եռօրյայի ընթացքում: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չեղյալ էր հայտարարվել «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների անցկացումը Ադրբեջանում, քանի որ պաշտոնական Բաքուն հրաժարվել է մուտքի վիզաներ տրամադրել հայ սպաներին, որոնք պետք է մասնակցեին զորավարժություններին:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---