ԵՐԵՎԱՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - «Ինչ էլ Ադրբեջանը ցանկանա կամ հայտարարի, մենք բազմիցս հայտնել եւ կրկին վերահաստատում ենք, որ բանակցությունների ընթացքում Հայաստանն առաջնային է համարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գսպարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ վերջին շրջանի բանակցություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող 7 ադրբեջանական շրջանների «ազատմանը»: Մամուլի քարտուղարի խոսքերով` մնացյալ խնդիրներն ածանցյալ են, եւ Հայաստանը դրանք դիտարկում է բացառապես Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համատեքստում: Ինչ վերաբերում է բանակցությունների դադարին, ապա երկու նախագահներն էլ պայմանավորվել են այդ դադարի վերաբերյալ, որպեսզի ժամանակ ունենան ուսումնասիրելու բարձրացված հարցերը, ասել է Հ.Գասպարյանը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---