Ադիբեկյան. Նախագահական ընտրություններում հաղթելու Ծառուկյանի շանսերն ավելի մեծ են, քան Քոչարյանի

Ադիբեկյան. Նախագահական ընտրություններում հաղթելու Ծառուկյանի շանսերն ավելի մեծ են, քան Քոչարյանի

PanARMENIAN.Net - Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածուին՝ Գագիկ Ծառուկյային, ապա վերջինս հաղթելու ավելի մեծ շանսեր կունենա, քան նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը:

«Գագիկ Ծառուկյանն ավելի ընկալելի է ընդդիմադիր զանգվածի համար, քան Քոչարյանը: Այլ հարց է, թե կկարողանա արդյոք Քոչարյանը հավաքել իշխանամետ զանգվածի ձայները»,-ասել է նա:

Ըստ Ադիբեկյանի, ԲՀԿ հավաքած քվեները խորհրդարանական ընտրություններում 60 տոկոսով կազմված են հօգուտ իշխանության տված ձայներից, և միայն 40 տոկոսով՝ ընդդիմադիրների ձայներից: Ըստ նրա, ԲՀԿ-ն կկորցնի «իշխանական» ձայները և հազիվ թե կարողանա ստանալ ընդդիմադիր դաշտի ձայները, որտեղ հիմնական խաղացողներն են ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն:

Սոցիոլոգը նաև կարծիք է հայտնել, որ հաշվի առնելով ընդդիմության հավակնությունները, նրանք հազիվ թե կարողսնան միավորվել ու միասնական թեկնածու ընտրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

4  31.07.12 - Ահարոն Ադիբեկյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---