Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

PanARMENIAN.Net - Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանության որեւէ հարց չի կարող լուծվել: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա կրկին հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները խնդրի լուծման փաթեթային տարբերակի կողմնակիցներ են, քանի որ բազմիցս հայտարարվել է, որ փուլային տարբերակը անտրամաբանական է` «պարզ չէ, թե ինչ է մեզ սպասում ապագայում»: Միեւնույն ժամանակ նախագահը նշել է, որ չի բացառում որոշ հարցերի փուլային լուծումը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է սկսել հակամարտության պատճառից, ոչ թե հետեւանքներից: Ընդ որում նա նշել է, որ հակամարտությունը եղել է այն ժամանակ, երբ չեն եղել ոչ փախստականներ, ոչ «գրավյալ տարածքներ»: «Լուծելով կարգավիճակի հարցը, մենք կհեշտացնենք մնացած հարցերի լուծումը»,- ասել է Ա.Ղուկասյանը:




 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---