ՀԱՅԱՍՏԱՆԸ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՍՏԱՆԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցի շրջանակներում Իտալիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական ծրագրերի եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (ԳԶՄՀ) ղեկավարների հետ: Երեկ Հռոմում համապատասխան համաձայնագիր են ստորագրել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը եւ ԳԶՄՀ նախագահ Լենարտ Բոգենը, ըստ որի նախատեսվում է 20 մլն դոլարի նոր ծրագիր իրականացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում: Ինչպես հայտնել է Դավիթ Լոքյանը, 10 մլն դոլարը կօգտագործվի ֆերմերային տնտեսությունների վարկավորման համար, մյուս 10 միլիոնը կուղղվի գյուղատնտեսական ենթակառույցների արդիականացմանը: Ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար: Նշենք, որ նույն օրը Հռոմում տեղի է ունեցել գործարարների համաժողով Հայաստանի եւ Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում նախանշվել են Իտալիայի կողմից Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները:


 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---