ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵԼՈւ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ռոբերտ Քոչարյանին ուղերձ է հղել, որում Հայաստանի նախագահին շնորհավորել է ընտրություններում հաղթանակելու առիթով: Ինչպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից, Ժակ Շիրակի ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգարժան պարոն նախագահ, հարգելի ընկեր, իմ եւ Ֆրանսիայի ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման մեջ»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---