ԱՊՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

PanARMENIAN.Net - ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստը տեղի կունենա մարտի 18-ին Մինսկում: Նախարարները կքննարկեն հաշվետու ժամանակշրջանում կատարված աշխատանքը, կնախանշեն առաջիկա ամիսների պլանները: Օրակարգի կարեւոր հարցերից մեկը կլինի ԱՊՀ մարմինների բարեփոխման թեման: Կողմերը մտադիր են լսել զեկույցներ, ինչպես նաեւ քննարկել ԱՊՀ բարեփոխմանն ուղղված փաստաթղթերի նախագծեր: Ի վերջո նախագծերը կքննարկվեն պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում, որը կկայանա ամռանը Թաթարստանում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---