ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԼՈՒԾԵԼ ԻՐԵՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է սեղմ ժամկետներում լուծել հինգ հայկական ձեռնարկությունների շահագործման հետ կապված հարցերը, որոնք Ռուսաստանին են փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» պայմանագրի շրջանակներում: Այդ մասին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-ռուսական համագործակցության բարձր մակարդակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային հաղորդակցության հարցեր: Մասնավորապես, ընդգծվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման անհրաժշետությունը, ինչը խթան կհանդիսանա բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացման համար, իսկ դա, իր հերթին, կնպաստի տարածաշրջանային հակամարտությունների շուտափույթ կարգավորմանը: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային կառույցներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցեր: Սերգեյ Լավրովը Ռոբերտ Քոչարյանին է փոխանցել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի ողջույնը եւ նրա խոսքերն այն մասին, թե Ռուսաստանի նախագահը սպասում է Հայաստան կատարելիք իր այցին, որով կմեկնարկեն Հայաստանում Ռուսաստանի մշակույթի տարվա միջոցառուները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---