ՀՀ ԿԸՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԸՀ նախնական տվյալներով, քվեարկության երկրորդ փուլում նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հավաքել է ընտրողների ձայների 67,5 տոկոսը, իսկ Ստեփան Դեմիրճյանը` 32,5 տոկոսը: Ընդամենն ընտրություններին մասնակցել է 1 մլն 583 հազար 107 ընտրող, որոնցից 1 037 031-ը իրենց ձայները տվել են Ռոբերտ Քոչարյանին, իսկ 499 288 մարդ` Ստեփան Դեմիրճյանին, ընդ որում անճշտությունների քանակը կազմել է 3056: Նշենք, որ դրանք նախնական տվյալներ են ընդհանուր 1 865 թվի 1 864 տեղամասերից` 56 ընտրական տարածքներից: Երեւանում քվեարկությանը մասնակցել են 491 508 ընտրողներ, որոնցից Ստեփան Դեմիրճյանի օգտին քվերակել է 36,8 տոկոսը, իսկ Ռոբերտ Քոչարյանի օգտին` 63,2 տոկոսը: Մարզերից ստացվել են հետեւյալ տվյալները. Արագածոտնի մարզում քվեարկությանը մասնակցել է 62 445 մարդ, որից 40,1 տոկոսը քվեարկել է Ս.Դեմիրճյանի օգտին եւ 59,9` Ռ. Քոչարյանի օգտին: Արարատի մարզում քվեարկել է 134 020 ընտրող: Ստեփան Դեմիրճյանի օգտին իրենց ձայնն է տվել 32,5 տոկոսը, իսկ Ռ.Քոչարյանի 67,5 տոկոսը: Արմավիրում` մասնակցել է 146 673 ընտրող, որից Ս.Դեմիրճյանի օգտին քվեարկել է 48 881 (34,2 տոկոս), Ռ.Քոչարյանի` 93 936 (65,8 տոկոսը): Գեղարքունիքում` 125 098 ընտրող, որոնցից Ս.Դեմիրճյանին` 40406 (32,9 տոկոս), իսկ Ռ.Քոչարյանի օգտին` 82 458 (67,1 տոկոս): Լոռու մարզում`152 973 ընտրող, որից Ս.Դեմիրճյանի օգտին 42 879-ը կամ( 28, 9 տոկոսը), Ռ.Քոչարյանի օգտին` 105 678 (71,1 տոկոս): Կոտայքում` 143 284, որից Ս.Դեմիրճյանի օգտին` 39 600 ( 26,8 տոկոս), Ռ.Քոչարյանի` 100 439` (71,7) տոկոսը: Շիրակի մարզում` 133 733, որից Ս.Դեմիրճյանի օգտին` 34 893-ը (26,8 տոկոս), Ռ.Քոչարյանի` 95 546-ը (73,2 տոկոս): Սյունիքում` 97 237, որից Ս.Դեմիրճյանին` 19 990 ( 21 տոկոս), Ռ.Քոչարյանի օգտին` 75 055 (79 տոկոս): Վայոց ձորում` 25 571 մարդ, որից 7210-ը (28,9 տոկոս)` Ս.Դեմիրճյանի օգտին, 17 738-ը (71,1 տոկոսը)`Ռ.Քոչարյանի օգտին: Տավուշում` 63 859 մարդ, որից Ս.Դեմիրճյանի օգտին քվեարկել է 22 584 (36,3 տոկոս), Ռ.Քոչարյանի օգտին`39 630 (63,7 տոկոս):
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---