ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՅՈԹ ԱՀԱԶԱՆԳ

PanARMENIAN.Net - Տեղական ժամանակով 20:00 դրությամբ Հայաստանի ոստիկանությունը ստացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում խախտումների վերաբերյալ յոթ ահազանգ: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ ոստիկանությունում, յոթ ահազանգից երկուսը վերաբերել է այս կամ այն օբյեկտների հոսանքազրկմանը: Տեղեկատվության համաձայն, Վաղարշապատ քաղաքի ընտրատեղամասերից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որն իրավապահ մարմինների աշխատակիցների գործողությունների շնորհիվ հաջողվել է վերացնել: Մայրաքաղաքի Էրեբունի համայնքում միջադեպ է տեղի ունեցել երկու հարազատների միջեւ, որոնցից մեկը փորձել է գաղտնաբար նայել, թե ում օգտին է քվեարկում մյուսը: Նոր Արեշի ընտրատեղամասից ահազանգ է ստացվել այն մասին, որ սպառվել են քվեաթերթիկները, սակայն ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Բացի այդ, Արաբկիր համայնքի ոստիկանական տեղամաս է բերվել մի ընտրող, որը քարոզչություն է տարել նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի օգտին: Այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները բացատրել են, որ նրա գործողությունները հակասում են ՀՀ ընտրական օրենսգրքին, ձերբակալվածն ազատ է արձակվել:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---