ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼՂՀ ԶՈՐՔԵՐԸ ԳՈՐԻՍ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է տեղական մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում հասարակական կարգը պահպանելու նպատակով Գորիս են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի զինստորաբաժանումները: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այսօր նա հայտնել է լրագրողներին, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ս. Սարգսյանը պարզաբանել է, որ ԼՂՀ-ում պայմանագրային հիմունքներով ծառայողները տեղափոխվել են Գորիս` Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար` Լեռնային Ղարաբաղում ընտրատեղամասերի բացակայության պատճառով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---