ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԸ 76 ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբը, տեղական ժամանակով 19:00 դրությամբ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 76 դիմում-բողոք: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, լրագրողներին այսօր հայտնել է ընդդիմության կողմից նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի լիազորված անձ Վարդան Մկրտչյանը: Նրա խոսքերով` յուրաքանչյուր բողոք ներառում է իր մեջ խախտումներ 5-6 ընտրատեղամասերում: Նա նշել է, որ հիմնականում, խախտվում են իրենց թեկնածուի լիազորված անձանց եւ ընտրական հանձնաժողովի անդամների իրավունքները: Վ. Մկրտչյանի խոսքերով` քվեարկության ընթացքում տեղ են գտել քվեատուփ մեկ ընտրաթերթիկից ավել նետումներ եւ այլ քաղաքացիների փոխարեն քվեարկումներ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---