ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. «ԿԱՆ ՈՐՈՇ ԲԱՆԵՐ, ՈՐ ԱՌԱՆՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒՂՂԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ ԼՈՒԾԵԼ»

PanARMENIAN.Net - Մինսկի խմբի համանախագահները արդեն մշակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մի շարք կոմպոնենտներ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը: Նրա խոսքերով, վերջին բանակցություններում այդ առաջարկները դիտարկվում են, ընդհանուր առմամբ առարկություններ չկան, սակայն որոշ հարցերի շուրջ կան բավականին էական տարաձայնություններ հակամարտող կողմերի դիրքորոշումների մեջ: «Մենք փորձում ենք հաղթահարել այդ տարաձայնությունները, առավելագույնս մերձեցնել դիրքորոշումները: Արտահայտելով իր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը բանակցային գործընթացին, նա ասել է, որ ինչ-որ փուլում կարող է պահանջվել վերադարձը եռակողմ ձեւաչափի: «Կան որոշ բաներ, որոնք առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չի լինի լուծել»,-նշել է նա: Խոսելով Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի կողմից ամենամեծ փոխզիջումը այն է, որ նա մինչ այժմ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, եւ հաջորդ մեծ փոխզիջումը կարող է դառնալ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հարցում, Յու.Մերզլյակովը նշել է.«Մենք աշխատում ենք հակամարտող կողմերի գործադիր իշխանությունների հետ, մեզ հետաքրքրում են նրանց արտահայտությունները»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---