2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԽԱԽՏԱԾ ԱՆՁԱՆՑ

PanARMENIAN.Net - 2005 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության զինծառայողները ձերբակալել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի 50 խախտողների: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության պետը Հայաստանում գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնադրեվը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Նրա խոսքերով, 49 խախտողներ, որոնք փորձել են կեղծ փաստաթղթերով մուտք գործել Հայաստան այնուհետեւ հեռավոր արտասահմանի երկրներ մեկնելու նպատակով, ձերբակալվել են միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում: «Հայաստանում լավ կյանք որոնող» ազգությամբ քուրդ մի խախտող ձերբակալվել է Գյումրիի սահմանապահ ջոկատի կողմից եւ այդ դեպքերում անհրաժեշտ քննչական միջոցառումների անցկացումից հետո Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից փոխանցվել է թուրքական կողմին, հաղորդել է ռուս գեներալը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---