«ԱՊԱՎԵՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրկել է «Ապավեն» հայկական կազմակերպությանը ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում դիտորդի կարգավիճակից: Նման որոշումն ընդունվել է այն կապակցությամբ, որ խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրիքը, «Ապավեն» կազմակերպության ներկայացուցիչները բացահայտ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պաշտպանության մասին: Նշենք, որ համաձայն Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ կետի` «եթե գրանցումից հետո դիտորդներն աջակցում են թեկնածուներից որեւէ մեկին, ապա ԿԸՀ իրավասու է զրկել տվյալ կազմակերպությանը դիտորդական առաքելության իրավունքից»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---