ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ ԱՅՐԵԼԸ ԿԼԻՆԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԽԱԼԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Գործող իշխանությունների եւ ընդդիմության միջեւ կամուրջների այրումը կլիներ ամենամեծ սխալը: Այդ մասին մարտի 3-ի երեկոյան հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ՀՀ նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ հեռուստաբանավեճի ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, այն ինչ կատարվում է Հայաստանում ներկայիս նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշ կասկածներ է հարուցում իշխանությունների հետ ընդդիմության համագործակցության պատրաստակամության վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, նախագահի կարծիքով, «փոխհամագործակցության որոշ շրջանակներ գոյություն ունեն»: Նա նշել է, որ այսօր ընդդիմադիր ուժերը ներկայացված են խորհրդարանում, եւ մասնավորապես, Սթրասբուրգի պատվիրակության եւ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում արդեն ձեւավորվել է համագործակցություն: Ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, ապա Ռ. Քոչարյանի խոսքերով` ամբողջ աշխարհում այն ձեւավորվում է խորհրդարանում կախված ուժերի հարաբերակցությունից: «Այդ շրջանակներում, անշուշտ, կան համագործակցության ոլորտներ, եւ այդ դեպքում կամուրջների այրումը ամենամեծ սխալը կլիներ»,- գտնում է գործող նախագահը: Ընդ որում նա ընդգծել է, որ պետք չէ «տառապել ռոմանտիզմով եւ անհրաժեշտ է պատկերացնել իշխանությունների հետ ընդդիմության համագործակցության իրական շրջանակները»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---