ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ԱՆՀՈՒՍԱԴՐՈՂ Է» ԱՆՎԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման առումով «անհուսադրող է» անվանել վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանից ստացած նամակը: Նախօրեին Ռուսական հեռուստաընկերության եթերում, մասնավորապես, «Զերկալո» հաղորդման ընթացքում, նա նկատել է, որ չէր ցանկանա մանրամասնել նամակի բովանդակությունը, սակայն մոտ ժամանակներս նամակին պատասխան կտրվի: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է Հայաստանի համար Ցեղասպանության ճանաչումը` Ռոբերտ Քոչարյանը ընդգծել է, որ հայերը համակված չեն ատելությամբ, ավելի շուտ` դառնացած են: Նման զգացմունքներ կարող է տածել մի մարդ, որ կորցրել է ընկերոջը կամ հարազատին, ինչի մեղավորը անպատիժ է մնացել: «Այդ զգացողությունը համազգային ձեւ է ընդունում, որի վեկտորը բավականին հստակ որոշված է: Բավական է ապրիլի 24-ին լինել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հասկանալու համար, թե ինչ են զգում հայերը այդ օրը»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---