ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՌԱՆՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Այն, որ 18 երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, հայոց դիվանագիտության հաջողությունն է, այսօր լրագրողներին է հայտարարել պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Նրա կարծիքով, առանց Հայոց ցեղասպանության ճանաչման Թուրքիային թույլ չեն տա մուտք գործել Եվրամիություն, քանի որ մի շարք եվրոպական երկրներ ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: «Ի վերջո Թուրքիան ինքը պետք է մտածի դրա մասին»,-հայտարարել է Ս.Սարգսյանը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են 15 երկրների խորհրդարաններ: Հայոց ցեղասպանությունը որպես փաստ է ընդունվում եւ դատապարտվում ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ մի շարք հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՄՆ 50 նահանգներից 32-ի կողմից: 2005 թվականի ապրիլի 19-ին ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել Լեհաստանի Սեյմը: Ներկայումս նմանատիպ փաստաթուղթ է դրվել շրջանառության մեջ գերմանական Բունդեստագում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---