ԵՐԵՎԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԹՌՈՒՑԻԿՆԵՐ ԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Մի շարք թուրքական հասարակական կազմակերպություններ թռուցիկներ են բաժանում Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որտեղ Թուրքիայից պահանջվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդել է Եվրոպայի աշխատավոր թուրքերի կոնֆեդերացիայի կազմակերպության առաջնորդ Օսգյուլ Ջեմը, բացի իր գլխավորած կազմակերպությունից, ակցիային մասնակցում են նաեւ թուրքական մի շարք այլ կազմակերպություններ: Այսօր Ծիծեռնակաբերդ այցելած Հայաստանի քաղաքացիներին եւ արտերկրյա հյուրերին բաժանված թռուցիկներում դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայից պահանջվում է անհապաղ ճանաչել եւ դատապարտել այն: «Մենք Թուրքիային համարում ենք ֆաշիստական պետություն, քանի որ այն թաքցնում է պատմական փաստերը: Մենք աջակցում ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը»,-հայտարարել է Օսգյուլ Ջեմը, հաղորդելով, որ Թուրքիայում այսօրվա ակցիային մասնակցող կազմակերպությունների անդամները հայտարարված են պերսոնա նոն-գրատա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով բազմիցս անգամ հանդես գալու համար: «Թուրք ժողովուրդը նորմալ է վերաբերվում Ցեղասպանության ճանաչման հարցին»,-ասել է նա: Նշենք, որ այսօրվա ակցիային մասնակցում են նաեւ եզդիներ, հաղորդում է «Արմինֆոն»:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---