ԿՈՒԲԱՆԻ ԿԱԶԱԿՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԵՐԹԻՆ

PanARMENIAN.Net - Կազակների պատվիրակությունը Կրասնոդարի մարզի Կորենեվսկի շրջանից Երեւան է ժամանել ապրիլի 22-ին, մասնակցելու համար երթին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակությունը գլխավորում է Կուբանի կազակների ընկերակցության Կորենովսկի շրջանի ատաման Միխաիլ Տիմչենկոն: Կուբանի Կորենեվսկի շրջանի կազակները վաղեմի բարեկամական կապեր ունեն տեղի հայ համայնքի հետ, քանի որ այդ շրջանի Սերգիեւյան ստանիցան ֆաշիստներից ազատգրել է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիան: Սերգիեւի բնակիչները ամեն տարի, նշելով իրենց ստանիցայի ազատագրման օրը, ծաղիկներ են դնում մայոր Ս.Այվազյանի եւ հայ զինվորների հուշարձանին, որոնք զոհվել են այդ մարտերում: Հուշարձանը կանգնեցվել է կազակների եւ նրանց ատամանի նախաձեռնությամբ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---