ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն շրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան-Նոել Գերինիին, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Քրիստոֆ Մասին եւ Ռիշար Մալիեին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի անդամ Մարի-Առլետ Կառլոտիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վարդան Օսկանյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին Հայաստանին մշտապես աջակցելու համար: Մասնավորապես, նա կարեւորել է Բուշ-դյու-Ռոն շրջանի մի շարք ծրագրեր, որոնք տարիներ ի վեր հաջողությամբ իրականացվում են Հայաստանի տարբեր մարզերում: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի ներկա զարգացումներին, ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում ընձեռած հնարավորություններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ Հայաստանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Հյուրերի խնդրանքով Վ. Օսկանյանը ծանոթացրել է նրանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նշենք, որ Հայաստան այցի շրջանակներում ֆրանսիական պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարների հետ, այցելելու է Գյումրի եւ Էջմիածին:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---