ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿԱՇԽԱՏԻ ՄԻՆՉԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Ըստ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի` «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ միջուկային վառելիքի պահեստարանի կառուցման մասին» օրինագիծը կմտնի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Օրինագիծը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Օրինագիծն առաջարկում է թույլատրել միջուկային վառելիքի պահեստարանի շինարարությունը 50 տարի պահպանման ժամկետով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում: Ինչպես նշել է նախարարը, պահեստարանի տարողությունը հաշվարկված է այնպես, որ ՀԱԷԿ-ը կգործի մինչեւ 2016թ.-ը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---