ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը Երեւանում հանդիպել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային եւ մշակութային կապերի վարչության ղեկավար Մոդեստ Կոլերովին, հաղորդել է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Կոլերովը խորհրդարանի նախագահին իրազեկել է, որ խորհրդարանական խումբ-խմբակցությունների հետ հանդիպումներ է ունեցել` պարզելու համար նրանց տեսակետը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, սահմանադրական բարեփոխումների ու հանրաքվեի առնչությամբ: Նրա խնդրանքով Արթուր Բաղդասարյանը մանրամասնեց սահմանադրական բարեփոխումների նախագծին ու հանրաքվեին առնչվող հարցերը` նշելով, որ Հայաստանյան օրենսդրական բարեփոխումների խնդիրը երկրի ժողովրդավարացումն է, միջազգային չափանիշներին համապատասխան օրենքների ընդունումը, որոնք հետագա զարգացման երաշխքներ կդառնան: Կողմերը քննարկել են նա- տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---