ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - «Վենետիկի հանձնաժողովի արձագանքը ՀՀ նոր Սահմանադրության վերաբերյալ ընկալվել է իմ կողմից որպես նորմալ անդրադարձ Սահմանադրության ադեկվատ նախագծի ընդունման համար պատասխանատու անձանց ոչ միանշանակ վարքագծին: Այդ մասին OpenArmenia.com կայքին տված օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով, հարկ է նշել, որ մինչ Վենետիկի հանձնաժողովի արձագանքը հանրությունը նույն կարծիքն ուներ այդ նախագծի վերաբերյալ: «Ցավոք, Ազգային Ժողովը ի դեմս այդ նախագծի օգտին քվեարկածների, ոչ մի կերպ չի արձագանքել ոչ քաղաքացիական հասարակության այլ սուբյեկտների, ոչ էլ Վենետիկի հանձնաժողովի նախորդ առաջարկներին»,-ընդգծել է նա:


 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---