ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Ֆրանսիսկո Խավիեր Էլորսա Կավենգտին (նստավայրը` Մոսկվա), հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը բավարար գնահատելով հայ-իսպանական քաղաքական հարաբերությունները, նշեց, որ դեռեւս շատ անելիքներ կան առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի խորացման ուղղությամբ: Այդ առումով կարեւորվեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման եւ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպան հարցերը: Այնուհետեւ ծավալվեց մտքերի փոխանակություն Եվրամիության ներսում ներկա զարգացումների, Եվրամիություն-Թուրքիա հեռանկարների, հայ-թուրքական հարաբերությունների դինամիկայի, ինչպես նաեւ ԵՄ նոր հարեւանության քաղաքականության եւ այդ շրջանակում Հայաստանի գործողությունների ծրագրի ներկայացման վերաբերյալ:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---