ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈՆ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն Ալեքսանդր Բոժկոյին նշանակել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան: 59-ամյա Ա.Բոժկոն երկրորդ անգամ է դարձել Հայաստանում Ուկրաինայի դեսպան. առաջին անգամ նա արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 1996-2001 թվականներին: Դրանից հետո Ալեքսանդր Բոժկոն աշխատել է Ուկրաինայի ԱԳՆ-ում, իսկ 2004 թվականի դեկտեմբերին նշանակվել էր Ուկրաինայի դեսպան Ղրղզստանում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---