ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՆՀԱՅՏԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ 2 օգոստոսի 2005 - 07:56 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ի երեկոյան Սթրասբուրգում` Եւրոպայի խորհրդի տարածքից անհայտացել է Հայաստանի դրոշը եւ երկիրը ներկայացնող ցուցատախտակը, տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այս մասին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը անմիջապես տեղեկացրել է ԵԽ Անվտանգության ծառայություններին եւ պահանջել հնարավորինս շուտ վերականգնել դրոշը: Կիրակի առավոտյան դեպքի վերաբերյալ տեղեկացվել է նաեւ ԵԽ Գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Լորանին, որը ներողություն է հայցել միջադեպի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ գրասենյակը պարզաբանել է, որ ԵԽ անվտանգության ծառայությունները պատասխանատու են միայն շենքի մուտքի եւ ներսի անվտանգության համար: Անվտանգության տեսախցիկները ֆիքսում են միայն շենքի մուտքը եւ դրանց տեսադաշտի մեջ չի մտնում շենքի դիմացի տարածքը, այսինքն նաեւ դրոշները: Շենքից դուրս տարածքի վերահսկողությունը իրականացնում է ֆրանսիական ոստիկանությունը եւ վերջիններս արդեն տեղեկացված են տեղի ունեցածի մասին: Ներկայումս դրոշը վերականգնված է: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԽ ղեկավարությանը` դատապարտելով ԵԽ շենքի առջեւից դրոշի առեւանգումը եւ պահանջել պարզել դրոշի անհայտացման հանգամանքները եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանցագործների նկատմամբ: ՀՀ ԱԳՆ-ն վճռականորեն բողոքում է այս գործողության դեմ եւ Եւրոպայի խորհրդից պահանջում իր տարածքի վրա անվտանգության անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ կանխել ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդանիշների դեմ վանդալիզմը, ասվում է նախարարության նոտայի մեջ: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |