ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ «HABITAT FOR HUMANITY» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԸՆԴԼԱՅՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 7 սեպտեմբերի 2005 - 08:53 AMT PanARMENIAN.Net - Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Վաշինգթոնում հանդիպել է «Habitat for Humanity» կազմակերպության փոխնախագահ Թոմաս Լերտ Ջոնսի եւ Եվրոպայի ու Ասիայի վարչության տնօրեն Նեդ Քելլիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են «Habitat for Humanity» կազմակերպության ծրագրով անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու աջակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները կարեւորել են վերջերս Արարատի մարզի Խարբերդ գյուղում ՀՀ ԱԺ եւ «Habitat for Humanity» կազմակերպության կողմից իրականացված համատեղ ծրագիրը, որն առաջիկայում կշարունակվի Մարալիկ եւ Գյումրի քաղաքներում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռքբերել ընդլայնելու համագործակցությունն անապահով ընտանիքներին բնակարանային շինարարության ոլորտում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |